Շոկոլադե Մուսս
Բաղադրությունը
- 300 մլ. սերուցք,
- 100 գր. սև շոկոլադ,
- 1 թգ. նանայի թեյ,
- մի քիչ սպիտակ շոկոլադ, զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
100 մլ. սերուցքը տաքացնել գազօջախի վրա, ավելացնել մանրացված շոկոլադը, նանայի թեյը և խառնել այնքան, որ ստացվի միասեռ: Երբ պատրաստ կլինի, վերցնել գազօջախից և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Մնացած սերուցքը լավ հարել հարիչով, ավելացնել մերը նշված խառնուրդը և լավ հարել: Այնուհետև լցնել մատուցվող բաժակների մեզ, զարդարել սպիտակ, քերած շոկոլադով և դնել սառնարանում, որ սառչի: Մեկ ժամ սառելուց հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։