Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Բեզեյով
Տորթ Բեզեյով
Թխվածքներ

Տորթ Բեզեյով

Էմմա 2010-11-03 7437 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Բեզեյի համար`
  • 5 հատ ձվի սպիտակուց,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2/3 բաժակ բոված, մանրացված պնդուկ,
  • 1 պտղունց աղ:
  • Կրեմի համար`
  • 1 բաժակ սերուցք,
  • 1 ճգ. շաքարավազ,
  • 1 ճգ. կոնյանկ կամ լիկյոր /ցանկալի է պնդուկի/,
  • 300 գր. շոկոլադ,
  • 1 բաժակ մանրացված պնդուկ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ջեռոցը նախապես տաքացնել 95 աստիճանով: Տակդիրի մեջ տեղադրել կալկա, բայց նախապես վրան 10X20 սմ. ուղանկյունիներ գծել:
Քայլ 2
Բեզեի համար ձվից առանձնացնել սպիտակուցները և հարիչով լավ հարել աղի հետ միասին: Ընթացքում քիչ-քիչ մեկական ճգ.-ով ավելացնելով շաքարավազը, բաց վստահ եղեք, որ նախորդ լուծվել է: Երբ բեզեն արդեն պատրաստ կլինի, ավելացնել մանրացված պնդուկը և զգուշությամբ խառնել:
Քայլ 3
Կալկաի վրա ձեթ քսել և բեզեն զգուշությամբ քսել ուղանկյունիների մեջ, որը նախապես արդեն գծել էիք կալկաի վրա: Եփել ջեռոցում 1 ու կեսից 2 ժամ, որպեսի բեզեն պատրաստ լինի:
Քայլ 4
Կրեմի համար սերուցքը լավ արել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել լիկյորը և մանրացված պնդուկը:
Քայլ 5
Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Երբ բեզեները արդեն կլինեն սառած, վրան զգուշությամբ շոկոլադ քսել, իսկ մնացած երեք բեզեների վրա շոկոլադը քսել երկու կողմերից և դնել սառնարանում, որպեսզի սառչի: Այնուհետև սառչելուց հետո յուրաքանչյուր բեզեի վրա կրեմ քսել: Վերջում կարող եք զարդարել պնդուկով և շոկոլադով: Անհրաժեշտ է 1 ժամ թողնել սառնարանում և մատուցել:

Մեկնաբանություններ

Լիլիթ 2011-03-26

Այսինքն ստացվելու է ընդամենը 4 կտոր???

ԱՆՆԱ 2011-02-04

Արտակարգ տեսք ունի,անպայման կփորձեմ.

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 41 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր