Տորթ Պանչո
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 4 հատ ձու,
- 200 գր. շաքարավազ,
- 2 տուփ խտացրած կաթ,
- 2 բաժակ ալյուր,
- 2 ճգ. կակաո,
- 1 թգ. սոդա
- Կրեմի համար`
- 500 գր. թթվասեր
- կես տուփ խտացրած կաթ,
- պահածոյացված անանաս և դեղձ,
- շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
2 ձուն լավ հարել, ավելացնել 100 գր. շաքարավազը և կրկին հարել: Ավելացնել նաև խտացրած կաթը և շարունակել հարելը: Կես թգ. սոդան լցնել 1 բաժակ ալյուրի մեջ, խառնել, ավելացնել խմորի մեջ և խառնել այնքան, մինչև դառան միասեռ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Նույն կերպ եփել երկրորդ խմորը, ավելացնելով խմորին կակաոն:
Քայլ 2
Կրեմի համար թթվասերի հետ խառնել խտացրած կաթը, ցանկության դեպքում մի քիչ շաքարավազ և դնել սառնախցիկում, որպեսզի լավ սառչի:
Քայլ 3
Երբ խմորները կսառչեն, ոչ շատ մեծ կտորներով կտրատել: Կրեմը սառնարանից դուրս հանել, ավելացնել մանրացված դեղձն ու անանասը և լավ խառնել: Կրեմը ավելացնել կտրատված խմորի վրա և խառնել: Կլորավուն խորը կաթսայի մեջ սննդի համար նախատեսված ցելոֆոն դնել, մեջը լցնել խմորը և դնել սառնախցիկում, որ սառչի մի քանի ժամ: Սառելուց հետո, զգուշությամբ շրջել մատուցվող ափսեի մեջ, վրայից հանել ցելոֆոնը և զարդարել հալեցված շոկոլադով:
Մեկնաբանություններ
Ինձ դուր չեկավ, չափից շատ քաղցր էր:
ՆԵՐԵՑԵՔ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՎԱԾ Է 4ՁՈՒ,ԻՍԿ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՄԵՋ 2ՁՈՒ,ՈՐՆ Է ՃԻՇՏ ՉԷԻՔ ԱՍԻ?ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !
Շատ, շատ, շատ համեղ է: