Աշնանային Ուտեստ Բանջարեղենով
Բաղադրությունը
- 1 հատ սոխ,
- 1 հատ կարմիր պղպեղ,
- 2 միջին կարտոֆիլ,
- 2 փոքր սմբուկ,
- 1-2 հատ լոլիկ,
- աղ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը կլոր-կլոր կտրատել, աղ անել, դնել թավայի մեջ և վրան մայոնեզ քսել: Կարմիր բիբարը երկրավուն կտրատել, աղ անել, ավելանել սոխի վրա և մյոնեզ քսել: Կարտոֆիլը կլոր կլոր, ոչ շատ բարակ կտրատել, աղ անել, ավելացնռլ կարմիր բիբարի վրա և մայոնեզ քսել: Սմբուկը տապակել երկու կողմերից, այնուհետև բաժանել 3-4 մասի, դնել կարտոֆիլի վրա և մայոնեզ քսել:Լոլիկը նույնպես կլոր կլոր կտրատել, դնել սմբուկի վրա, աղ անել և մայոնեզ քսել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Մեկնաբանություններ
իմ անունը Ծովիկ չի կամ Ծովին գրեք կամ էլ Ծովինար
Շատ հավանեցի ընտիր բան էր:
Շատ համեղ է ու մատչելի, շատ շնորհակալ եմ:
Շնորհակալություն պարզ և համեղ բաղադրատոմսի համար:
Շատ գեղեցիկ և համեղ ճաշատեսակ է