Սալյանկա
Բաղադրությունը
- 700 գր. տավարի փափուկ միս,
- 1 կգ. (6-8 տարբեր տեսակի) մսային դելիկատեսներ,
- 200 գր. թթու վարունգ,
- 150 գր. գազար,
- 150 գր. սոխ,
- 4 ճգ. լոլիկի պաստա,
- 3-4 հատ դափնու տերև,
- սև կլոր պղպեղ,
- լիմոն, կանաչի, աղ, ձեթ, կարագ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տավարի փափուկ միսը լավ խաշել, սառչելուց հետո կտրատել խորանարդիկներով: Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել: Թթու վարունգը և մսային դելիկատեսները նույնպես կտրատել ոչ շատ մեծ կտորներով:
Քայլ 2
Դելիկատեսները տապակել ձեթի մեջ: Առանձին թավայի մեջ սոխառաց անել, որի վրա ավելացնել գազարը և թթու վարունգը ու այդպես տապակել 3-4 րոպե: Ավելացնել լոլիկի պաստան (եթե շատ խիտ է մի քիչ ջուր ավելացնել) և եփել 5-10 րոպե:
Քայլ 3
Եռացած մսի արգանակի վրա լցնել տապակած դելիկատեսները, այնուհետև տավարի միսը և եփել 10 րոպե:
Քայլ 4
Այնուհետև ավելացնել տապակված գազարը, թթու վարունգը:
Քայլ 5
Վերջում ավելացնել դափնու տերև, սև կլոր պղպեղը, աղը, կանաչին և 15-20 րոպե եփել: Ապուրը լցնել ափսեների մեջ, զարդարել բարակ կտրված լիմոնով
Մեկնաբանություններ
Շատ շատ համեղ է ստացվում
կարծում եմ շատ լավ սայտ է, այն ինձ շատ կօգնի)))