Տորթ Համովիկ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 6 հատ ձու,
- 1,5 բաժակ ալյուր,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 1 տուփ վանիլին,
- 1 թգ.սոդա:
- Կրեմի համար`
- 500 մլ. սերուցք,
- 3 ճգ. շաքարի փոշի.
- 50 գր. շոկոլադ:
- Զարդարելու համար`
- 1 տուփ շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել: Այնուհետև հարել ձվի դեղնուցը շաքարավազի և վանիլի փոշու հետ: Ալուրի հետ խառնել սոդան և մի մասը ավելացնել ձվի սպիտակուցի հետ և խառնել, իսկ մյուս մասը ավելացնել ձվի դեղնուցին և կրկին խառնել: Հետո Ձվի դեղնուցի վրա ավելացնել ձվի սպիտակուցը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե:
Քայլ 2
Կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ, այնուհետև ավելացնել քերած շոկոլադ և լավ խառնել:
Քայլ 3
Խմորը, երբ պատրաստ կլինի, բաժանել երեք մասի և յուրաքանչյուրի վրա կրեմ քսել: Վերջում զարդարել քերած շոկոլադով:
Մեկնաբանություններ
Շատ լավնաաաաաաաաաաա: