Բացեք հիմա. ՆախուտեստներԲլինչիկ Սնկով և Հավի Մսով
Բլինչիկ Սնկով և Հավի Մսով
Նախուտեստներ

Բլինչիկ Սնկով և Հավի Մսով

Գայանե 2010-10-18 7944 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Բլինչիկի լիստեր,
  • 300 գր. աղացած հավի միս,
  • 300 գր. շամպինիոն
  • սոխ,
  • ձեթ,
  • աղ,
  • պղպեղ,
  • մայոնեզ, թթվասեր
  • 1 հատ խաշած ձու:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:
Քայլ 2
Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել:

Մեկնաբանություններ

Անուշիկ 2012-07-22

ԻՆՁ ԹՎՈՒՄ Է ՀԱՄԵՂ ԿՍՏԱՑՎԻ ՆԱև ԱՌԱՆՑ ՄՍԻ ՄԻԱՅՆ ՍՆԿՈՎ

Արևիկ 2011-04-02

Շատ համեղ է, շատ հավանեցի:

********** 2010-12-28

Շատ համեղ նախուտեստ է, խորհուրդ կտամ այս բաղադրատոմսը նաև առանց շամպինիոնի:

Ագապի 2010-10-27

Հիանալի բաղադրատոմս է, անպայման կփորձմ պատրաստել: Մեկ էլ կցանկանայի նաև բլինչիկի բաղադրատոմսն էլ տեսնել այստեղ:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 56 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր