Բլինչիկ Սնկով և Հավի Մսով
Բաղադրությունը
- Բլինչիկի լիստեր,
- 300 գր. աղացած հավի միս,
- 300 գր. շամպինիոն
- սոխ,
- ձեթ,
- աղ,
- պղպեղ,
- մայոնեզ, թթվասեր
- 1 հատ խաշած ձու:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:
Քայլ 2
Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
ԻՆՁ ԹՎՈՒՄ Է ՀԱՄԵՂ ԿՍՏԱՑՎԻ ՆԱև ԱՌԱՆՑ ՄՍԻ ՄԻԱՅՆ ՍՆԿՈՎ
Շատ համեղ է, շատ հավանեցի:
Շատ համեղ նախուտեստ է, խորհուրդ կտամ այս բաղադրատոմսը նաև առանց շամպինիոնի:
Հիանալի բաղադրատոմս է, անպայման կփորձմ պատրաստել: Մեկ էլ կցանկանայի նաև բլինչիկի բաղադրատոմսն էլ տեսնել այստեղ: