Լավաշով Ուտեստ
Բաղադրությունը
- լավաշ 4 հատ
- խաշած գազար
- ծովախեցգետնի ձողիկներ
- խաշած ձու
- կանաչի /ըստ ցանկության/
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1 ին լավաշի վրա տարածել մայոնեզը, ապա մանրացված կանաչին
Քայլ 2
2-րդ լավաշի վրա տարածել մայոնեզը, ապա քերիչով անցկացված խաշած գազարը
Քայլ 3
3-րդ լավաշի վրա տարածել մայոնեզ, ապա կտրատված ծովախեցգետնի ձողիկները
Քայլ 4
4-րդ լավաշի վրա տարածել մայոնեզ, ապա քերված խաշած ձուն:
Քայլ 5
Այս ռուլետը փաթաթել, դնել սննդի համար նախատեսված տոպրակի մեջ և դնել սառնարանում մի քանի ժամ, սառչելուց հետո կարող եք մատուցել:
Մեկնաբանություններ
Հաճելի համ ուներ,և թեթև մարսվող էր:Պարզապես, իմ կարծիքով եփված վիճակում ավելի համեղ կլիներ: