Իտալական թխվածք ընկույզով
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 300 գր. մանրացված ընկույզ,
- 8 ձվի սպիտակուց,
- 300 գր. շաքարավազ,
- 2 թգ. ալյուր,
- Կրեմի համար`
- 400 մլ. սերուցք,
- 150 գր. սև շոկոլադ,
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպիտակուցը լավ հարել, քիչ քիչ ավելացնելով շաքարավազը: Երբ պատրաստ կլինի ավելացնել ընկույզը, ալյուրը և խառնել այնքան, մինչև խմորը կդառնա միասեռ:
Քայլ 2
Խմորը բաժանել 5-6 մասի, առանձին-առանձին եփել ջեռոցում 220 աստիճան ջերմաստիճանում 5-10 րոպե:
Քայլ 3
100 գր. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և քսել խմորներից 5 վրա և թողնել այդպես, որ սառչի:
Քայլ 4
Մնացած շոկոլադը քերիչով անցկացնել, ավելացնել հարած սերուցքի հետ և լավ խառնել: Այնուհետև քսել շերտի վրա և ավելացնել երկրորդ շերտը, այնուհետև 3 րդ, 4րդ, 5րդ, 6րդ:
Քայլ 5
Վերջում զարդարելու համար թխվածքի վրա քերած շոկոլադ շաղ տալ:
Մեկնաբանություններ
Ճիշտն ասած ես էլ զարմացա որ կարդացի:
Կներեք, 2 բաժակ ալյուր? այստեղ նշված է, 2ճգ, դա ճիշտ է?
2 թգ ալու՞ր, կարո՞ղ ա ի նկատի եք ունեցել 2 բաժակ ալյուր
Բայց էդ դեպքում խմոր չի ստացվի, այլ բեզե, որը նկարում պատկերված խմորի գույնը հաստատ չի ունենա:
Ես կարծում եմ, քանի որ միայն սպիտակուց է գրված, հնարավոր է նաև 2թգ. ալյուր լինի: Քանի որ սպտակուցը, եթե լավ հարում ենք, ապա շատ խիտ է ստացվում: Նման խմորների պատրաստում շատ է ինձ հանդիպել, բայց դեռ չեմ փորձել:
Ընդամենը 2թգ. ալյո՞ւր: Մի քիչ խելքի մոտ չի, որ խմորի համար 2 թեյի գդալ ալյուրը բավարարի: