Սնկով, պանրով ռուլետ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 250գր. ալյուր,
- 1 ձու,
- 6 ճգ. տաք ջուր,
- 150 գր. կարագ,
- 1 թգ. քացախ,
- Միջուկի համար`
- 1 կգ. սունկ շամպինիոն,
- 300-400 գր. պանիր,
- 2 գլուխ սոխ,
- կարագ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար ձուն հարել, ավելացնել ջուրը, այնուհետև մնացած բոլոր բաղադրիչները, լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ, այնուհետև գունդ անել, դնել որևէ տարրայի մեջ, փակել բերանը և թողնել այդպես 30 րոպե:
Քայլ 2
Միջուկի համար սունկը խաշել, մանր կտրատել, այնուհետ մանրացնել նաև սոխը և երկուսը միասին տապակել մի քանի րոպե:
Քայլ 3
Պանիրը քերիչով անցկացնել:
Քայլ 4
Խմորը բաժանել երկու մասի: Առաջին մասը գրտնակով բացել, վրան կարագ քսել, լցնել միջուկը, հետո պանիր շաղ տալ և վրան դնել երկրորդ խմորը: Ռուլետի տեսք տալ և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե, գուցե մի քիչ ավելի:
Քայլ 5
Բարի Ախորժակ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։