Շոկոլադե Բում
Բաղադրությունը
- 900 մլ սերուցք,
- 350 գր. սև շոկոլադ,
- 150 գր. սպիտակ շոկոլադ,
- շոկոլադե բիսկվիտ (պատրաստեք այն տեսակը, որը նախընտրում եք):
Պատրաստման եղանակը
Քայլ 1
250 գր. սև շոկոլադը և 250 մլ. սերուցքը հալեցնել միկրոալիքային վառարանում, այնուհետև դնել սառնարանում 4-6 ժամ: Մեկ այլ կաթսայի մեջ նույն կերպով հալեցնել 150 գր սպիտակ շոկալդը և 250 մլ սերուցքը, այնուհետև թողնել սառնարանում, որ սառչի 4-6 ժամ: Սև շոկոլադին 250մլ սերուցքը ավելացնել և հարել: Այս զագնվածը լցնել խորը տարայի մեջ (նախապես տարայի մեջ սննդի համար նախատեսված ցելոֆոն դնել) և մեջտեղի հատվածը խոռոչ բացել և լցնել սպիտակ շոկոլադը: Այնուհետև դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Սառչելուց հետո զգուշությամբ շրջել բիսկվիտի վրա և ավելացնել վրան գլազուրը: Գլազուրը պատրաստել հետևյալ կերպ` 100 գր. սև շոկալադը և 150 սերուցքը մարմանդ կրակի վրա եփել, որպեսզի դառնա միասեռ:
Մեկնաբանություններ
հիանալի բաղադրատոմսեր են
Շատ հետաքրքիր ռեցեպ է: Համոզված եմ, որ շատ համեղ կլինի:Անպայման կպատրաստեմ: