Բացեք հիմա. Ալկոհոլ և կոկտեյլՇոկմանժե
Շոկմանժե
Ալկոհոլ և կոկտեյլ

Շոկմանժե

Լիլիթ 2010-09-23 5474 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ ձու,
  • 100 գր. կարագ,
  • 0,5 բաժակ շաքարավազ,
  • 1 տուփ սև շոկոլադ,
  • 2 գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շաքարավազը բաժանել երկու մասի: Շաքարավազի մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ, շարունակել լավ հարել, որպեսզի գոգլի դառնա: Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի վրա, այնուհետև ավելացնել կոնյակը, հալեցված շոկոլադը և այս ամենը լավ խառնել, որպեսզի միասեռ դառնա: Այնուհետև լցնել բաժակները և դնել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Քրիստինե 2012-06-16

Շատ համեղ էր, տրամադրություն բարձրացնող, շատ դուրս եկավ:

Անահիտ 2011-09-09

Ես շատ հավանեցի այս կոկտեյլը, շատ-շատ շնորհակալություն

Հակու 2011-07-19

Շատ շնորհակալ եմ, շատ եմ սիրում:

Ռոբերտ 2011-03-15

Լավ է:

Լիլուշ 2010-12-31

Միշտ ուզեցել եմ այս ռեցեպտը գտնել, չէի կարողացել:) Շատ շնորհակալ եմ, որ ձեր միջոցով գտա Լիլիթ ջան: Շնորհավոր Նոր Տարի!!

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 95 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր