Լցոնած Հավի Բուդիկներ
Բաղադրությունը
- 10 հատ հավի բուդ,
- 200 գր. խաշած շամպինյոն,
- 2 հատ գազար,
- 1 հատ սոխ,
- 1 հատ խաշած ձու,
- աղ, սև պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը, սունկը մանրացնել և տապակել ձեթի մեջ: Ավելացնել քերիչով անցկացված գազարը և շարունակել եփել: Երբ վերջինս պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև ավելացնել մանրացված խաշած ձուն:
Քայլ 2
Հավի բուդիկների ոսկրերը զգուշությամբ հեռացնել և բուդիկները լցոնել պատրաստված միջուկով: Տապակել ձեթով կամ եփել ջեռոցում:
Մեկնաբանություններ
Լավ
Փորձել եմ, շաաաատ համեղ է:
նորմալ
Վատ չէ, կփորձեմ: