Տաք Շոկոլադ
Բաղադրությունը
- 500 մլ կաթ,
- 100 գր սև շոկոլադ,
- 1 ճգ. շաքարավազ,
- 1-1.5 ճգ. կրախմալ,
- հարած սերուցք:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթի կեսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, շոկոլադը և դնել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
Քայլ 2
Այնուհետև մնացած կաթի հետ խառնել կրախմալը, քիչ քիչ ավելացնել կաթնային շոկոլադը խառնուրդին և անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակ չկպչի:
Քայլ 3
Երբ զանգվածը սկսի խտանալ, վերցնել կրակից և մատուցել: Զարդարել հարած սերուցքով:
Մեկնաբանություններ
Շատ լավն է