Սմբուկով ուտեստ
Բաղադրությունը
- 500 գր. սմբուկ,
- 300 գր. լոլիկ,
- 3-4 ճգ. եգիպտացորեն,
- 150 գր. սոխ,
- կանաչի,
- աղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը կտրատել խորանարդիկներով, աղ անել և թողնել այդպես կես ժամ: Սոխը մանր կտրատել և սոխառած անել, վրան ավելացնել սմբուկը: Լոլիկը նույնպես խորանադիկներով կտրատել, իսկ կանաչին մանր կտրատել:
Քայլ 2
Տափակ ափսեի մեջ լցնել սմբուկը, երեք տեղ կլոր անցկեր բացել, առաջինի մեջ լցնել եգիպտացորենը, երկրորդի մեջ` լոլիկը, իսկ երրորդի մեջ` կանաչի:
Մեկնաբանություններ
Շատ գեղեցիկ է:Անպայման կփորձեմ:ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Անուշ ջան շատ օրիգինալ բաղադրատոմս է, համն էլ պիտի որ օրիգինալ լինի, շնորհակալ եմ: Կարծում եմ այս բաղադրատոմսը կարելի է ստանալ նաև մսի խճողակի և եռագույն բիբարների օգնությամբ:
հահա :))) Շատ օրիգինալ է!!!! Շնորհակալ եմ Անուշ: