Բատոն Հացը Պանրով և Սխտորով
Բաղադրությունը
- 1 հատ բատոն հաց,
- 100 գր. պանիր,
- 100 գր. փափկեցված կարագ,
- 2 պճեղ սխտոր,
- մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսը և փափկեցված կարագը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել, բայց ոչ մինչը վերջ: Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը: Այնուհետև փաթաթել ֆոլգայի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: Այնուհետև վրայից հանել ֆոլգան և կրկին դնել ջեռոցում 3-5 րոպե: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ ախորժալի է: