Բացեք հիմա. ՆախուտեստներԲատոն Հացը Պանրով և Սխտորով
Բատոն Հացը Պանրով և Սխտորով
Նախուտեստներ

Բատոն Հացը Պանրով և Սխտորով

Անահիտ 2010-09-08 4010 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 1 հատ բատոն հաց,
  • 100 գր. պանիր,
  • 100 գր. փափկեցված կարագ,
  • 2 պճեղ սխտոր,
  • մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսը և փափկեցված կարագը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել, բայց ոչ մինչը վերջ: Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը: Այնուհետև փաթաթել ֆոլգայի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: Այնուհետև վրայից հանել ֆոլգան և կրկին դնել ջեռոցում 3-5 րոպե: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Մարետա 2011-10-16

Շատ ախորժալի է:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 39 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր