Բացեք հիմա. ՆախուտեստներՌուլետներ նախուտեստի համար
Ռուլետներ նախուտեստի համար
Նախուտեստներ

Ռուլետներ նախուտեստի համար

Աննա 2010-09-08 3305 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • Միջուկի համար`
  • 4 հատ խաշած ձու,
  • 2 հատ պանրիկ,
  • 2-3 պճեղ սխտոր,
  • մայոնեզ:
  • Բլինչիկի համար`
  • 4 հատ ձու,
  • 4 ճգ. կարտոֆիլի ալյուր,
  • 4 ճգ. մայոնեզ,
  • ձեթ,
  • աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միջուկի համար ձուն և պանրիկները քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, մայոնեզը և լավ խառնել:
Քայլ 2
Բլինչիկի համար ձուն ծփել, համեմել` աղով, սև պղպեղով: Այնուհետև ավելացնել կարտոֆիլի ալյուրը, մայոնեզը և խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ:
Քայլ 3
Տապակը ձեթով պատել և բլինչիկը եփել երկու կողմերից:
Քայլ 4
Երբ բլինչիկները պատրաստ կլինեն, միջուկը լցնել բլինչիկների մեջ և փաթաթել` տալով ռուլետի տեսք:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 27 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր