Ռուլետներ նախուտեստի համար
Բաղադրությունը
- Միջուկի համար`
- 4 հատ խաշած ձու,
- 2 հատ պանրիկ,
- 2-3 պճեղ սխտոր,
- մայոնեզ:
- Բլինչիկի համար`
- 4 հատ ձու,
- 4 ճգ. կարտոֆիլի ալյուր,
- 4 ճգ. մայոնեզ,
- ձեթ,
- աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միջուկի համար ձուն և պանրիկները քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, մայոնեզը և լավ խառնել:
Քայլ 2
Բլինչիկի համար ձուն ծփել, համեմել` աղով, սև պղպեղով: Այնուհետև ավելացնել կարտոֆիլի ալյուրը, մայոնեզը և խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ:
Քայլ 3
Տապակը ձեթով պատել և բլինչիկը եփել երկու կողմերից:
Քայլ 4
Երբ բլինչիկները պատրաստ կլինեն, միջուկը լցնել բլինչիկների մեջ և փաթաթել` տալով ռուլետի տեսք:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։