Բացեք հիմա. ՆախուտեստներԼցոնած լավաշ
Լցոնած լավաշ
Նախուտեստներ

Լցոնած լավաշ

Անի 2010-09-07 7029 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 3 հատ լավաշ,
  • 200 գր. կաթնաշոռ,
  • 100 գր պանիր,
  • 1 հատ խաշած ձու,
  • 1 պճեղ սխտոր,
  • մաղադանոս, սամիթ,
  • կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Լավաշը բաժանել 3 մասի:
Քայլ 2
Ձուն, պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել կաթնաշոռը, մանրացված կանաչին, սխտորը և լավ խառնել:
Քայլ 3
Վերոնշված զանգվածը լցնել լավաշների մեջ և ռուլետի տեսքով փաթաթել:
Քայլ 4
Տապակել կարագի մեջ երկու կողմերից:

Մեկնաբանություններ

Լիլիթ 2012-09-12

համովաաաաա ^_^

Անի BEST 2011-03-02

Շաաաատ-շաաաատ լավն էր ինձ շատ դուր եկավ: Եղբայրս սովորում է ռազմական Ավիացիոն ինստիտուտում և մի քանի օրից գալու է վստահ եմ, որ նրան էլ շատ դուր կգա:
ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ՋԱՆ

Bela 2010-09-10

Շատ համով է թվում:), իսկ այն երկրներում, որտեղ լավաշ չկա ինչով են սարքում???:) կան արաբական լոշիկներ, բայց մեր լավաշի համը չունեն: Շատ լավ ռեցեպտ է:

syune 2010-09-08

Շատ հավանեցի:))))))))))) մի բանը, որ լավաշով է...պարզ է, որ հրաշք է!!!!!

Անժելա 2010-09-08

Ասեմ, որ շատ համեղա:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 48 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր