Լցոնած լավաշ
Բաղադրությունը
- 3 հատ լավաշ,
- 200 գր. կաթնաշոռ,
- 100 գր պանիր,
- 1 հատ խաշած ձու,
- 1 պճեղ սխտոր,
- մաղադանոս, սամիթ,
- կարագ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լավաշը բաժանել 3 մասի:
Քայլ 2
Ձուն, պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել կաթնաշոռը, մանրացված կանաչին, սխտորը և լավ խառնել:
Քայլ 3
Վերոնշված զանգվածը լցնել լավաշների մեջ և ռուլետի տեսքով փաթաթել:
Քայլ 4
Տապակել կարագի մեջ երկու կողմերից:
Մեկնաբանություններ
համովաաաաա ^_^
Շաաաատ-շաաաատ լավն էր ինձ շատ դուր եկավ: Եղբայրս սովորում է ռազմական Ավիացիոն ինստիտուտում և մի քանի օրից գալու է վստահ եմ, որ նրան էլ շատ դուր կգա:
ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ՋԱՆ
Շատ համով է թվում:), իսկ այն երկրներում, որտեղ լավաշ չկա ինչով են սարքում???:) կան արաբական լոշիկներ, բայց մեր լավաշի համը չունեն: Շատ լավ ռեցեպտ է:
Շատ հավանեցի:))))))))))) մի բանը, որ լավաշով է...պարզ է, որ հրաշք է!!!!!
Ասեմ, որ շատ համեղա: