Բացեք հիմա. ԱնուշեղենԻրիսով և Բանանով Անուշեղեն
Իրիսով և Բանանով Անուշեղեն
Անուշեղեն

Իրիսով և Բանանով Անուշեղեն

Սոնա 2010-09-03 1455 դիտում 3.0 / 10

Բաղադրությունը

  • 350 գր. իրիս կոնֆետ,
  • 100 գր. շոկոլադե բիսկվիտ,
  • 2 հատ բանան,
  • 1 թգ. լուծվող սուրճ,
  • 350 գր. սերուցք,
  • 150 մլ. կաթնային լիկյոր,
  • շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Իրիս կոնֆետները հալեցնել մարմանդ կրակի վրա: Այնուհետ քիչ քիչ ավելացնել 250 գր. սերուցքը և ընթացքում անընդհատ խառնել: Ավելացնել լիկյորը, լուծվող սուրճը, լավ խառնել և վերցնել կրակից: Բիսկվիտը կտարտել խորանարդաձև, իսկ բանանը կլոր կլոր:
Քայլ 2
Մատուցվող ափսեի մեջ առաջին շերտը դնել բիսկվիտը, այնուհետև իրիսի խառնուրդը, հետո բանանը և կրկին իրիսի խառնուրդը: Շերտերը կարող եք կրկնել ինչքան կամենում եք:
Քայլ 3
Զարդարել հարած սերուցքով և քերիչով անցկացված շոկոլադով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.5 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր