Հավի միսը ոլոռով և գազարով
Բաղադրությունը
- 1 կգ. հավի փափկամիս,
- 2 միջին գլուխ սոխ,
- 3 պճեղ սխտոր,
- 2 ճգ. մայոնեզ,
- 1 ճգ. գարչիցա,
- 1 հատ ձու,
- 2 միջին չափսի գազար,
- 1 տուփ պահածոյացված ոլոռ,
- 100 գր. քերած պանիր,
- աղ, սև պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը, սոխը և սխտորը աղալ մսի մեքենայով երկու անգամ: Հետո վրան ավելացնել մայոնեզը, գարչիցան, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս խառնուրդից գնդիկներ պատրաստել և տապակել ձեթի մեջ:
Քայլ 2
Գազարը քերիչով անցկացնել և տապակել ձեթի մեջ մի քանի րոպե: Այնուհետև գազարի վրա դնել հավի մսից պատրաստված գնդիկները, ոլոռը, պանիրը և եփել կրկին 15 րոպե: Կարող եք մատուցել բրինձի փլավի հետ միասին: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։