Բացեք հիմա. ԹխվածքներԿոկոսով թխվածքաբլիթներ
Կոկոսով թխվածքաբլիթներ
Թխվածքներ

Կոկոսով թխվածքաբլիթներ

Լուիզա 2010-09-03 5459 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • 350 գր. կոկոսի փաթիլներ,
  • 1 տուփ խտացված կաթ,
  • 1 հատ ձվի սպիտակուց,
  • 50 գր. կաթնային շոկոլադ,
  • մի պտղունց աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խտացված կաթը և կոկոսի փաթիլները միասին խառնել: Ձվի սպիտակուցները հարել աղի հետ, այնուհետև վրան ավելացնել վերոնշյալ խառնուրդը և փայտե գդալով խառնել: Այս զանգվածից փոքրիկ գնդիկներ պատրաստել և դնել տակդիրի մեջ (նախապես մեջ կալկա դնել): Եփել ջեռոցում 30-40 րոպե 120 աստիճան ջերմաստիճանում:

Մեկնաբանություններ

Մարգարիտա 2012-02-14

Բարև Ձեզ, ես մի քանի անգամ փորձել եմ պատրաստել այս թխվածքաբլիթը, բայց ինձ մոտ այն այսպես չի ստացվում... Ձեր դրած նկարի տեսքից երևում է, որ այն չորոտ ու սիրուն տեսք ունի, բայց որ ես փորձել եմ պատրաստել, այն այդպիսին չի եղել...չի ուռել ու իր ջրային մասը իրանից անյատվում էր...ինչի՞ց կլինի:

Մերի 2011-04-17

Շատ համով է ստացվում,եթե ամբողջովին ծածկեք շոկոլադով-տնական բաունտի է

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 46 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր