Լցոնած բանաններ
Բաղադրությունը
- 3 բանան
- 100 գ շոկոլադ
- 150 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ընկույզները լցնել բլենդերի մեջ կամ ծեծելով մանրացնել:
Քայլ 2
Շոկոլադը հալել ջրային բաղնիքի վրա:
Քայլ 3
Ընկույզը խառնել շոկոլադի հետ, մի քիչ թողնել հետո ցանելու համար:
Քայլ 4
Բանանները մաքրել, երկարությամբ կիսել, ամեն կտորը երեք մասի բաժանել, ստացված կտորիկների միջից հեռացնել միջուկային մասը:
Քայլ 5
Լցոնել մեր պատրաստած շոկոլադաընկուզային լցոնով: Վրան ցանել փշրած ընկույզներ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։