Կամբերլենդյան սսուս
Բաղադրությունը
- 1 նարինջ
- 200 գ կարմիր հաղարջի մուրաբա
- իմբիր մի պտղուց
- 3 ճ գ կարմիր գինի
- 1 կիտրոն
- 3 գլուխ սոխ
- աղ , սև պղպեղ ըստ ճաշակի
- 1 ճ գ քացախ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լվանալ կիտրոնն ու նարինջը, սրբել, հատուկ դանակով բարակ շերտով մաքրել կեղևից: Մրգերից քամել հյութը, իսկ կեղևների վրա լցնել քիչ ջուր, հասցնել եռման: Ջուրը քամել, իսկ կեղևը լավ ճզմել:
Քայլ 2
Գլուխ սոխը մաքրել, մանր մանր կտրատել, լցնել եռացող ջրի մեջ, հանել և քամել:
Քայլ 3
Կարմիր հաղարջի մուրաբան տաքացնել ջրային բաղնիքի վրա, որպեսզի դառնա ջրիկ:
Քայլ 4
Սառեցնել և խառնել կեղևի ու սոխի հետ:
Քայլ 5
Համեմել կարմիր գինով, քացախով, նարնջի և կիտրոնի հյութերով, պղպեղով, աղով և իմբիրով:
Մեկնաբանություններ
Ներեցեք, ինչի՞ հետ եք օգտագործում սոուսը: