Մածնաբրդոշ
Բաղադրությունը
- 300գր տավարի տափակ միս
- 2 կարտոֆիլ
- 1 բողկ
- 1 վարունգ
- 4 ձու
- 1 կապ կանաչ սոխ
- 0.5 լիտր պինդ մածնաջուր
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԻՆԴ ՄԱԾՆԱՋՈՒՐ ԵՎ ԹԹՎԱՍԵՐ
Քայլ 2
1.Կարտոֆիլը եփել և սառեցնել:Բողկը լվանալ և մաքրել:Եփած տավարի միսը մանր խորանարդիկներով կտրատել :
Քայլ 3
2.Վարունգը լվանալ,կտրատել խորանարդիկների ձևով,նույն ձևով նաև կարտոֆիլը:
Քայլ 4
3.Բողկը խոշոր քերիչով անցկացնել ,կանաչ սոխը մանր կտրատել:
Քայլ 5
4.Բոլոր մթերքնրը լցնել խորունկ ափսեի մեջ աղ ցանել և վրան լցնել պինդ մածնաջուր կամ թթվասեր:
Քայլ 6
Պատրաստի մածնաբրդոշը լցնել ափսեների մեջ՝յուրաքանչյուրի վրա դնել կտրատած ձու:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։