Բուլղարական Խոհանոց
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 800 գր ալյուր,
- 500 մլ կաթ,
- 1 հատ ձու,
- 20 գր. դրոժ,
- 50 գր. կարագ,
- 1 թգ. աղ,
- 1 թգ. շաքարավազ:
- Միջուկի համար`
- 4 հատ ձու,
- 250 գր. բրինզ պանիր,
- 250 գր. սովորական քերած պանիր,
- 250 գր բեկոն երշիկ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դրոժը գցել գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազը և այդպես թողնել 15 րոպե: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, խմորը պետք է ստացվի ոչ շատ խիտ: Այնուհետև խմորը դնել կաթսայի մեջ, իսկ կաթսան փաթաթել կտորով որպեսզի տաք լինի և թողնել այդպես 1-1.5 ժամ:
Քայլ 2
Բրինզ պանիրը քերել քերիչով ավելացնել հարած ձվի վրա: Սովորական պանիրը նույնպես քերիչով անցկացնել, իսկ երշիկը մանր կտորների վերածել:
Քայլ 3
Երբ խմորը պատրաստ լինի բաժանել 9-10 մասերի, յուրաքանչյուրին աջարական խաչապուրու տեսք տալ և թողնել որպեսզի խմորը հանգստանա մի քանի րոպե: Այնուհետև խմորի մեջ ավելացնել միջուկը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է
Հետաքրքիր է, անպայման կփորձմ: