Բացեք հիմա. ԿարկանդակներԲուլղարական Խոհանոց
Բուլղարական Խոհանոց
Կարկանդակներ

Բուլղարական Խոհանոց

Սոնա 2010-08-27 5305 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 800 գր ալյուր,
  • 500 մլ կաթ,
  • 1 հատ ձու,
  • 20 գր. դրոժ,
  • 50 գր. կարագ,
  • 1 թգ. աղ,
  • 1 թգ. շաքարավազ:
  • Միջուկի համար`
  • 4 հատ ձու,
  • 250 գր. բրինզ պանիր,
  • 250 գր. սովորական քերած պանիր,
  • 250 գր բեկոն երշիկ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Դրոժը գցել գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազը և այդպես թողնել 15 րոպե: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, խմորը պետք է ստացվի ոչ շատ խիտ: Այնուհետև խմորը դնել կաթսայի մեջ, իսկ կաթսան փաթաթել կտորով որպեսզի տաք լինի և թողնել այդպես 1-1.5 ժամ:
Քայլ 2
Բրինզ պանիրը քերել քերիչով ավելացնել հարած ձվի վրա: Սովորական պանիրը նույնպես քերիչով անցկացնել, իսկ երշիկը մանր կտորների վերածել:
Քայլ 3
Երբ խմորը պատրաստ լինի բաժանել 9-10 մասերի, յուրաքանչյուրին աջարական խաչապուրու տեսք տալ և թողնել որպեսզի խմորը հանգստանա մի քանի րոպե: Այնուհետև խմորի մեջ ավելացնել միջուկը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:

Մեկնաբանություններ

Մարիամ 2011-04-12

Շատ համեղ է

Արմինե Հակոբյան 2011-03-21

Հետաքրքիր է, անպայման կփորձմ:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր