Թխվածքաբլիթ կաթնաշոռով
Բաղադրությունը
- 1 բաժակ թթվասեր
- 1 տուփ կաթնաշոռ
- 1 բաժակ շաքարավազ
- 1/2 թ/գ սոդա
- 2ձու
- 200 գ կարագ
- ալյուր
- 2ճ/գ շաքարավազ(խմորի վրա լցնելու համար)
- դարչին
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Թթվասերը հարել կաթնաշոռր հետ, ավելացնել շաքարավազը, սոդան, ձվերը, կարագը և, նորից հարելով, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր; Խմորը բաժանել 2 մասի; Ամեն մի գունդը գրտնակել, ցանել 1 ճ/գ շաքարավազ և դարչին, փաթաթել ռուլետի նման և, գրտնակելով մատի հաստությամբ, ձևավոր կտրտել ու թխել; Սառելուց հետո ցանել շաքարի փոշի; Խմորը կարելի է պատրաստել նաև առանց թթվասերի:
Մեկնաբանություններ
լավնա))