Մրգային կարկանդակ կեֆիրով
Բաղադրությունը
- 4 ձու,
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ կեֆիր,
- 1 թգ. քացախ,
- 200 գր.մարգարին,
- ալյուր,
- սոդա,
- խնձորներ և այլ ցանկացած մրգեր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարավազով, ավելացնել կեֆիրը, սոդան և մարգարինը, այնուհետ¢ ալյուրն ավելացնել այնքան, որ յուղաբլիթի նման:
Քայլ 2
Խնձորը և մնացած մրգերը կտրատել և պատրաստել:
Քայլ 3
Թավայի մեջ յուղ քսել, հավասար կերպով մրգերը շարել տակը, իսկ վերևից լցնել խմորը: Եփել 200 աստիճանի տակ 20 րոպե:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։