Սմբուկով ռուլետներ սխտորի սոուսով
Բաղադրությունը
- 3 սմբուկ
- 4 ճ.գդ. մայոնեզ
- 3 ճ.գդ. ալյուր
- 3 պճեղ սխտոր
- բուսական յուղ
- աղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես լվացած սմբուկները երկարությամբ կտրատել, աղ անել և թողնել 5-10ր: Ապա սմբուկների վրայից լվանալ աղը ու չորացնել: Որից հետո թաթախել ալյուրի մեջ ու երկու կողմից տապակել նախապես տաքացրած բուսայուղի մեջ: Մայոնեզի մեջ սխտոր ճզմել ու լավ խառնել: Տապակած սմբուկներին մի կողմից մայոնեզ քսել և ռուլետի նման պաթաթել : Զարդարել մաղադանոսի ճյուղերով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։