Մանանեխի սոուս /ֆրանսիական խոհանոց/
Բաղադրությունը
- 190 մլ գինու քացախ
- 1 պտղունց աղացած մեխակ
- 150 գ սպիտակ մանանեխ
- 1/2 թ գ իմբիր
- 1բաժակ յոգուրտ
- 150 գ շագանակագույն շաքար
- 1/2 թ գ պիմենտ /մեխակի պղպեղ/
- 1 կապ խառը կանաչի
- 1/2 ճ գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Քացախը հասցնել եռման աստիճանի, աստիճանաբար ավելացնել աղացած համեմունքները և մանանեխը: Համեմել աղով, շաքարով, թողնել սառչի:
Քայլ 2
Կանաչեղենը մանր մանր կտրատել, լցնել միքսերի մեջ, ավելացնել յոգուրտը: Ստացված զանգվածը ավելացնել առդեն սառած մանանեխի սոուսին: Համեմել աղացած մեխակով ու իմբիրով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։