Համեմունքներով սոուս
Բաղադրությունը
- բուլղարական պղպեղ /կանաչ և կարմիր/- 1 կգ
- գինու քացախ- 4 ճգ.
- մեխակի սերմեր - 2 հատիկ
- քունջութի յուղ - 6ճգ
- սոխ - 700 գ
- գիհու 2 հատապտուղ
- մսի բուլյոն - 250 մլ
- պեպեռոնի - 4 հատ
- պիմենտ /Ջամայական մեխակի պղպեղ/ -3 սերմ
- վարդագույն պղպեղ ըստ ճաշակի
- սխտոր- 4 պճեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բուլղարական պղպեղները և սոխը մաքրել, կտրտել, պեպեռոնին նույնպես մաքրել, կորիզներից ազատել, կտրտել:
Քայլ 2
Մանր կտրատել սխտորը:
Քայլ 3
Սոխը, սխտորը, պղպեղն ու պեպեռոնին քունջութի յուղի մեջ սոխեռած անել, համեմել մեխակի սերմերով, գիհու հատապտուղներով, քացախով, ավելացնել մսի բուլյոնը:
Քայլ 4
Ծածկել կափարիչը և եփել միջին կրակի վրա 1 ժամ: Ավելացնել ևս մեկ անգամ համեմունքներ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։