Սմբուկը կորեական գազարով
Բաղադրությունը
- 2 մեծ սմբուկ
- 3 գազար
- բուսական յուղ
- խնձորի քացախ
- շաքարավազ, աղ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- սխտոր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախ պետք է խաշել սմբուկը թույլ աղաջրի մեջ (կարող եք հատիկ պղպեղ կամ սոխ քցել նաև).
Քայլ 2
Մինչ նրանք կեփվեն զբաղվենք գազարով:
Քայլ 3
Անցկացրեք գազարը քերիչով, ավելացրեք աղ, շաքարավազ, սև և կարմիր պղպեղ, ճզմած սխտոր, բուսայուղ և խնձորի քացախ:. Այս ամենն ըստ ճաշակի, կարմիր պղպեղ օգտագործեք մի պտղունց իսկ ահա սևն` ըստ պահանջի: Ավելացնում ենք , խառնում ենք ,փորձում ենք համը:
Քայլ 4
Հովացնում ենք եփված սմբուկները. եփված սմբուկների մեջ կտրվածքներ ենք անում, բայց ոչ մինչև վերջ, այնպես որ խխունջի տոսք ստանա,
Քայլ 5
Այդ կտրվածքներում լցնում ենք գազարը խորությամբ և լայնքով,
Քայլ 6
Վրա ենք բերում սմբուկի ծայրերը, դնում ենք ամանի մեջ և սառնարան, մի քանի ժամով:
Քայլ 7
Սառեցնելուց հետո կտրատում ենք շրջանակներով.
Քայլ 8
Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։