ՍՊԻՏԱԿ ԼՈԲԻՆ ՏՈՄԱՏՈՎ ( ՊԼԱԿԻ )
Բաղադրությունը
- 100 գր. սպիտակ լոբի,
- 60 գր. գազար,
- 10 գր. նեխուր,
- 2 գր. կիտրոնի աղ,
- 5 գր. ձեթ,
- 10 գր. տոմատ,
- աղ և սխտոր` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպիտակ լոբին մեկ օր թրջել ջրում, հետո եփել, ջուրը թափել, լցնել եռման ջուր և թեթևակի եփել: Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած գազար, սխտոր, նեխուր, մաղադանոս, աղ, ձեթ և տոմատ` առանց նախնական եփելու: Այս ամենը լավ խառնել և 3 րոպե նորից եփել: Մատուցել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։