Բացեք հիմա. ՃաշատեսակներՖրանսիական Տապակա
Ֆրանսիական Տապակա
Ճաշատեսակներ

Ֆրանսիական Տապակա

Աննա Ղարագյոզյան 2010-08-26 7987 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 0,5 կգ խոզի միս
  • 1 կգ կարտոֆիլ
  • 2 հատ միջին մեծության գլուխ սոխ
  • 0,5 կգ շամպինյոն
  • 50 գր քերած պանիր
  • մայոնեզ
  • աղ, բիբար` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միսը փոքր կտորներով կտրատել, դասավորել կարագով պատված ձեվաթավայի վրա, աղ ու բիբար անել: Սոխը կտրատել կիսաշրջանաձեվ ու լցնել մսի վրա:
Քայլ 2
Կարտոֆիլը կտրատել ձողաձեվ, աղ ու բիբար անել, համեմել մայոնեզով ու լցնել մսի ու սոխի վրա: Հետո կտրատել սունկը, կրկին համեմել աղով, բիբարով, մայոնեզով ու լցնել կարտոֆիլի վրա:
Քայլ 3
Զանգվածի վրա քերած պանիր շաղ տալ ու շռայլորեն մայոնեզ լցնել, որպեսզի հյութալի ստացվի:
Քայլ 4
Տապակել մինչեվ 150 աստիճան տաքացված ջեռոցում 1,5 ժամ:

Մեկնաբանություններ

Արմինե 2011-02-03

Շաաատ համեղ էր: Շատ շնորհակալություն :)

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 48 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր