Կարկանդակ մսով, սոխով, ձվով և պանրով
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 200 գր կարագ կամ մարգարին,
- 150 գր գարեջուր,
- 400-450 գր. ալյուր,
- աղ:
- Միջուկ 1`
- 400 գր. հավի միս (կամ այլ տեսակի միս),
- 150 գր. սոխ,
- ձեթ, աղ, պղպեղ:
- Միջուկ 2`
- 3 ձու,
- 100 գր. պանիր,
- կանաչ սոխ, կամ այլ կանաչիներ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Առաջին միջուկի համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, ոչ շատ մանր կտրատել նաև հավի միսը, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել միսը և եփել այնքան մինչև տապակվի (գրեթե 20 րոպե):
Քայլ 2
Երկրորդ միջուկի համար անհրաժեշտ է ձուն կտրատել, կտրատել նաև կանաչին, իսկ պանիրը մանր քերիչով անցկացնել, այս ամենը խառնել իրար անհրաժեշտությամբ դեպքում աղ անել:
Քայլ 3
Խմորի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ, մի քիչ աղ անել և ավելացնել ալյուրը և լավ խառնել, որից հետո խմորը բաժանել 3 գնդի: Յուրաքանչյուր գունդ գռտնակի օգնությամբ կլոր բաց անել և դնել կաթսայի մեջ, նախապես այն ձեթով պատել: Խմորի վրա լցնել առաջին միջուկը: Երկրորդ գունդը բացել և դնել կաթսայի մեջ ավելցնելով երկրորդ միջուկը: Երրորդ գունդը բացել և ծածկել կաթսան, ծայրերը ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ծակծկել: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 40-45 րոպե:
Մեկնաբանություններ
շատ հետաքրքիր էջ է
ինչ է նշանակում կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ???
Իմ կարծիքով ձուն և հավի միսը չեն սազում իրար հետ, տհաճ բան է ստացվում, չգիտեմ այս դեպքում ինչ կստացվի???