Բացեք հիմա. ԿարկանդակներԿարկանդակ մսով, սոխով, ձվով և պանրով
Կարկանդակ մսով, սոխով, ձվով և պանրով
Կարկանդակներ

Կարկանդակ մսով, սոխով, ձվով և պանրով

Սոնա 2010-04-27 4440 դիտում 3.7 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 200 գր կարագ կամ մարգարին,
  • 150 գր գարեջուր,
  • 400-450 գր. ալյուր,
  • աղ:
  • Միջուկ 1`
  • 400 գր. հավի միս (կամ այլ տեսակի միս),
  • 150 գր. սոխ,
  • ձեթ, աղ, պղպեղ:
  • Միջուկ 2`
  • 3 ձու,
  • 100 գր. պանիր,
  • կանաչ սոխ, կամ այլ կանաչիներ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Առաջին միջուկի համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, ոչ շատ մանր կտրատել նաև հավի միսը, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել միսը և եփել այնքան մինչև տապակվի (գրեթե 20 րոպե):
Քայլ 2
Երկրորդ միջուկի համար անհրաժեշտ է ձուն կտրատել, կտրատել նաև կանաչին, իսկ պանիրը մանր քերիչով անցկացնել, այս ամենը խառնել իրար անհրաժեշտությամբ դեպքում աղ անել:
Քայլ 3
Խմորի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ, մի քիչ աղ անել և ավելացնել ալյուրը և լավ խառնել, որից հետո խմորը բաժանել 3 գնդի: Յուրաքանչյուր գունդ գռտնակի օգնությամբ կլոր բաց անել և դնել կաթսայի մեջ, նախապես այն ձեթով պատել: Խմորի վրա լցնել առաջին միջուկը: Երկրորդ գունդը բացել և դնել կաթսայի մեջ ավելցնելով երկրորդ միջուկը: Երրորդ գունդը բացել և ծածկել կաթսան, ծայրերը ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ծակծկել: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 40-45 րոպե:

Մեկնաբանություններ

Քրիստինե 2013-01-13

շատ հետաքրքիր էջ է

Լիլիթ 2011-01-07

ինչ է նշանակում կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ???
Իմ կարծիքով ձուն և հավի միսը չեն սազում իրար հետ, տհաճ բան է ստացվում, չգիտեմ այս դեպքում ինչ կստացվի???

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր