Բացեք հիմա. ՆախուտեստներԿարտոֆիլով և Սնկով Նապալիոն
Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն
Նախուտեստներ

Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 2729 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 400 գր շերտավոր խմոր
  • 4-5 հատկարտոֆիլ
  • 150 մլ կաթ
  • 1 գլուխ սոխ
  • 500 գր շամպինյոն
  • 100 գր պինդ պանիր
  • 1 կապ կանաչ սոխ
  • բուսական յուղ
  • համեմունքներ
  • աղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սունկը կտրատել, գլուխ սոխը ևս մանր կտրատել: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, տաքացնել, մեջը լցնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել սունկը և տապակել այնքան, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
Քայլ 2
Կարտոֆիլը եփել: Կաթը տաքացնել, մեջը լցնել համեմունքներ կարտոֆիլի համար (պատրաստի վաճառվում են գրեթե բոլոր խանութներում), զանգվածը լցնել կարտոֆիլի վրա և պատրաստել խյուս:
Քայլ 3
Կարտոֆիլի խյուսն ու տապակած սունկը խառնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ:
Քայլ 4
Շերտավոր խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակով բացել ու թխել:
Քայլ 5
Ձևաթավայի վրա փռել թխված շերտերից մեկը, վրան լցնել խճողակի 1/3մասը, քերած պանիր շաղ տալ, ապա փռել մյուս շերտը, կրկին խճողակ ու պանիր լցնել, նույնը կրկնել նաև հաջորդ շերտի համար, ապա` ծածկել խմորի վերջին շերտով: Երեսին մի փոքր մայոնեզ քսել, կրկին քերած պանիր շաղ տալ և մոտ 10 րոպե թողնել տաք ջեռոցում, մինչև վարդագունի:

Մեկնաբանություններ

Շուշան 2011-10-09

շատ լավն էր....... ինքս պատրաստեցի, հրաշալի բան ստացվեց........... շնորհակալություն.......

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր