Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն
Բաղադրությունը
- 400 գր շերտավոր խմոր
- 4-5 հատկարտոֆիլ
- 150 մլ կաթ
- 1 գլուխ սոխ
- 500 գր շամպինյոն
- 100 գր պինդ պանիր
- 1 կապ կանաչ սոխ
- բուսական յուղ
- համեմունքներ
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սունկը կտրատել, գլուխ սոխը ևս մանր կտրատել: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, տաքացնել, մեջը լցնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել սունկը և տապակել այնքան, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
Քայլ 2
Կարտոֆիլը եփել: Կաթը տաքացնել, մեջը լցնել համեմունքներ կարտոֆիլի համար (պատրաստի վաճառվում են գրեթե բոլոր խանութներում), զանգվածը լցնել կարտոֆիլի վրա և պատրաստել խյուս:
Քայլ 3
Կարտոֆիլի խյուսն ու տապակած սունկը խառնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ:
Քայլ 4
Շերտավոր խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակով բացել ու թխել:
Քայլ 5
Ձևաթավայի վրա փռել թխված շերտերից մեկը, վրան լցնել խճողակի 1/3մասը, քերած պանիր շաղ տալ, ապա փռել մյուս շերտը, կրկին խճողակ ու պանիր լցնել, նույնը կրկնել նաև հաջորդ շերտի համար, ապա` ծածկել խմորի վերջին շերտով: Երեսին մի փոքր մայոնեզ քսել, կրկին քերած պանիր շաղ տալ և մոտ 10 րոպե թողնել տաք ջեռոցում, մինչև վարդագունի:
Մեկնաբանություններ
շատ լավն էր....... ինքս պատրաստեցի, հրաշալի բան ստացվեց........... շնորհակալություն.......