Լցոնած Կարտոֆիլ Բուլբա
Բաղադրությունը
- 300 գրապխտած հավի փափկամիս
- 200 գր թարմ սունկ
- 1 գլուխ սոխ
- 800 գր միջին մեծության կլորավուն կարտոֆիլներ
- 5 ճաշի գդալ թթվասեր
- ջուր
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի փափկամիսը, սունկն ու սոխը մսաղացով աղալ, աղ անել, լավ խառնել: Կարտոֆիլները մաքրել, լվանալ, հատուկ գործիքով միջուկը հանել: Պետք է ստացվեն 2 կողմից անցքերով գլանակներ: Փորվածքների մեջ խճողակ լցոնել և կարտոֆիլները խիտ դասավորել կաթսայի մեջ:Թթվասերը լուծել ջրում, լցնել կարտոֆիլների վրա, աղ անել, կաթսան դնել կրակին և եփել մինչև պատրաստ լինելը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։