Կարտոֆիլով Նախուտեստ Ծովախեցի
Բաղադրությունը
- կարտոֆիլ
- պանիր
- զեյթուն
- բուսական յուղ
- աղ
- ալիքավոր սայրով դանակ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, ձևավոր դանակով բաժանել շերտերի, երկու կողմերից տապակել բուսական յուղով մինչև ոսկեգունելը: Շերտերը հովացնել, աղ անել:
Քայլ 2
Յուրաքանչյուր շերտի վրա մի փոքր քերած պանիր լցնել, վրան մի ձիթապտուղ դնել և ծածկել կարտոֆիլի ևս մի շերտով այնպես, որ նմանվի ծովախեցու:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։