Հավի Փափկամիսը Ծաղկակաղամբով
Բաղադրությունը
- հավի փափկամիս
- ծաղկակաղամբ
- աղ, սև բիբար
- քերած պանիր
- բուսական յուղ
- 50 գր կարագ
- 2 ճաշի գդալ ալյուր
- 1 բաժակ կաթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի փափկամիսը կտրատել, ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի: Ձևաթավան պատել բուսական յուղով, մեջը լցնել իրար խառնած միսն ու ծաղկակաղամբը, համեմել աղով և բիբարով ու մոտ 30 րոպե եփել ջեռոցում:
Քայլ 2
Կարագը, ալյուրն ու կաթը խառնել, եփել այնքան, մինչև պնդանա, լցնել ճաշատեսակի վրա, խառնել, վրան քերած պանիր շաղ տալ և ևս 10-15 րոպե տապակել ջեռոցում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։