Խոզի Միսը Լոբիյով
Բաղադրությունը
- 350 գր կարմիր լոբի
- 150 գր սոխ
- 500 գր խոզի միս
- 3 հատ միջին մեծության լոլիկ
- կանաչի
- աղ, սև բիբար
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոբին սառը ջրով թրջել, թողնել 4 ժամ, ապա եփել մինչև պատրաստ լինելը: Խոզի միսը կտրատել: Մանր կտրատել սոխը, լոլիկներն ու կանաչին: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել միսը և տապակել մոտ 20 րոպե: Ավելացնել կտրատած լոլիկը, աղ ու բիբար անել և տապակել ևս 15 րոպե: Վերջում մսի վրա ավելացնել լոբին, խառնել, վրան կտրատած կանաչի լցնել և մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։