Տոմատով ապուր
Բաղադրությունը
- Լոլիկ-1 կգ
- Սխտոր-2 պճեղ
- Ձիթապտղի յուղ-2 ճ. գդ
- Քացախ- 2 ճ. գդ
- Մշկընկույզ-4 պտղունց
- Աղ
- Պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկները 10 վայրկյան դնել եռացող ջրի մեջ, այնուհետև սառը ջրի մեջ, կաշին հեռացնել, բաժանել մասերի, սերմերը հանել: Միջուկը բուսական ձեթի, քացախի, մշկընկույզի, աղի և պղպեղի հետ հարել: Սխտորը ճզմել, մեծ արագությամբ 2 րոպե հարել: Պահել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։