Շոկոլադե մուսս
Բաղադրությունը
- 40 գր. դառը շոկոլադ,
- 1 ձու,
- 1 տուփ վանիլին,
- աղ,
- 1 թգ. օղի,
- 1 թգ. կոնյակ,
- 75 մլ. սերուցք,
- 50 մլ. մրգահյութ,
- 0,5 թգ. օսլա,
- կակաո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շոկոլադը մանրացնել և հալեցնել տաք ջրային բաղնիքի վրա: Ջրային բաղնիքի վրա հարել դեղնուցը, 1 թգ. ջուր, վանիլինի կեսը և մեկ պտղունց աղ: Կոնյակը, շոկոլադը միասին խառնել, հարել ու սառեցնել, ավելացնել նա¢ հարած սերուցքը: 2 ժամ պահել սառնարանում:
Քայլ 2
Օսլան բացել 2 ճգ. մրգահյութի հետ: Մնացած հյութը եռացնել ու խտացնել օսլայով: Վրան լցնել օղին ու վանիլինը, սառեցնել ու լցնել բաժակների մեջ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։