Բանանով մուսս
Բաղադրությունը
- 0,2 լ սերուցք,
- 2 հատ բանան,
- 1 ճգ. շաքարի փոշի,
- վանիլին,
- 0,5 հատ կիտրոն
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շաքարի փոշուն ավելացնել վանիլին: Բանանը լվանալ, մաքրել ու պյուրե սարքել:
Քայլ 2
Կիտրոնի վրա լցնել եռացրած ջուր և հյութը քամել բանանի պյուրեի վրա:
Քայլ 3
Սերուցքը հարել մինչև պնդանալը, աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին ու միացնել բանանի պյուրեին:
Քայլ 4
Ստացված մուսը լցնել համապատասխան բաժակների մեջ, զարդարել բանանով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։