Սիգան թրթնջուկի հյութով
Բաղադրությունը
- 4բաժնի համար
- 4սիգա,
- աղ,
- պղպեղ,
- 1 սոխ,
- 100գ թրթնջուկ,
- 2ճաշի գդալ կարագ,
- 100գ ձկան բուլյոն կուբիկից,
- 125մլ թթվասեր,
- 2ճաշի գդալ նարնջի հյութ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սիգան լվանալ սառը ջրով,չորացնել,ներսից ու դրսից աղ ու պղպեղ անել:
Քայլ 2
Սոխը մաքրել և կտրտել շատ մանր:Կտրտել նաև թրթնջուկը:
Քայլ 3
Ձուկը ամբողջությամբ դաղել տաքացրած կարագի մեջ հինգ րոպե:
Քայլ 4
Դնել ափսեի մեջ,ծածկել ֆոլգայով և դնել տաք տեղ:
Քայլ 5
Ձկան դաղած յուղի մեջ դաղել սոխը:
Քայլ 6
Լցնել ձկան բուլյոնը,եփել,խառնելով ավելացնել թթվասերը,լցնել թրթնջուկը և նարնջի հյութը:Հյութը լցնել ձկան վրա:
Քայլ 7
Մատուցել նարնջի շերտիկներով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։